Պետք է վերադարձնել հայոց անվանումները...

Զարմանալի մարդիք ենք հայերս: Ոչ այն պատճառով, որ ունակ ենք մինջև անվերջություն երկու անգամ հաշվել, ոչել այն բանի համար, որ մի նապաստակով երկու որսորդ կարող ենք սպանել: Մեծ բան չի...


Ջրում ձուկ խեղդելու մեր ունակության մասին է խոսքս՝ սեփական հանճարներին մոռանալով, հեշտությամբ օտարներին ենք ընդունում: Եվ դա այսօր չի սկսվել՝ վաղուցվա հիվանդություն է: Խնդիրն այն է, որ չենք կարողանում բուժվել:

Ահա մի օրինակ՝ ամիսների հռոմեական անվանումները: Հասկանալի է երբ այդ օտար անվանումները ընդունում են այն ազգերը, որոնք երբեք տոմարագիտությամբ չեն զբաղվել: Բայց մեզ դա ի՞նչներիս էր պետք:

Լավ՝ ասենք Նավասարդը Օգոստոսի հետ ամբողջությամբ չի համնկնում... Դե թող մի փոքր տեղափոխություն կատարվեր: Անվանումը ի՞նչու էր պետք փոխել:

Որքա՞ն հրաշալի անվանումներ են՝
Նավասարդ
Հոռի
Սահմի
Տրե
Քաղոց
Արաց
Մեհեկան
Արեգ
Ահեկան
Մարերի
Մարգաց
Հրոտից

Նույնը վերաբերում է շաբաթվա օրերին: Ինչների՞ս է պետք ամեն մեր օրը կապել հրեական շաբաթի հետ, երբ սեփական հնագույն անվանումներն ունենք, որ կապված են աստղերին եւ մոլորակներին: Ինչպիսի գեղեցկություն...

1. Արեգակի – կիրակի

2. Լուսնի

3. Հրատի

4. Փայլածուի

5. Լուսնթագի

6. Արուսյակի (Արուսի)

7. Երևակի

 Սա ոչ միայն գեղեցիկ է, այլև ուսուցանող շատ բաներ է իր մեջ պարունակում (մանրամասները բաց եմ թողնում): Ցանկացած այլ ժողովուրդ կհպարտանար սրանով:
Դե սխալվել  փոխել ենք: Բայց ի՞նչու ենք ատամներով պահում սեփական սխալը: Ի՞նչու չի կարելի շրջվել և ուղել սեփական սխալը:

Կարճ ասած առաջարկ ունեմ վերադարձնել հին անվանումները: Նամակ եմ պատրաստելու համապատասխան մարմիններին: Հույս ունեմ ստանալ ձեր աջակցությունը:



Comments

Կիսվել